Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, բայց վերհիշել պետք է, վերհիշել հանուն այսօրվա, վաղվա

Անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, բայց վերհիշել պետք է, վերհիշել հանուն այսօրվա, վաղվա
24.04.2026 | 11:01

․․․Դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, անասելի դժվար է թերթել մարդկային այդ մեծ ողբերգության փաստաթղթերը, կարդալ ականատեսների հուշերը: Մղձավանջները սկսում են օրերով հետապնդել քեզ, քունն օրերով լքում է աչքերդ, արյանդ մեջ արթնանում ու մորմոքում է հին ցավը:

Այո, դժվար, անասելի դժվար է վերհիշել այդ ամենը, բայց վերհիշել պետք է, վերհիշել հանուն այսօրվա, վաղվա...

Մարդկային հիշողությունը մեծագույն բարիք է, մեծագույն ուժ, նա է մարդկային քաղաքակրթության գործն ու փորձը փոխանցում սերնդե-սերունդ, նա է տարբերակում պատմության մոխիրն ու կրակը: Իր ծալքերում պահելով անցյալի դաժան դասերը, նա դիմադարձ է լինում չարին ու բռնությանը, կանխում արհավիրքները, փակում ողբերգության դռները...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ