ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Եվրաբյուրոկրատները պատրաստվում են Հայաստանում բռնաճնշումների և նախընտրական կաշառքների նոր ալիքի

Եվրաբյուրոկրատները պատրաստվում են Հայաստանում բռնաճնշումների և նախընտրական կաշառքների նոր ալիքի
17.12.2025 | 14:10

Եվրամարիոնետ Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրեն են դիմել՝ «արտաքին միջամտությունը կանխելու հարցում օգնություն ստանալու համար»։

Եվրոպան մեզ հաստատ կօգնի ճիշտ այնպես, ինչպես օգնեց Արցախի հայերին, որոնց օգնություն էր խոստացել։

Դա մոտավորապես այս տեսքը կունենա։

Դեպի Հայաստան կհոսեն միլիոնավոր նոր եվրոներ՝ լրագրողներին, գրանտակերներ և արտաքին ազդեցության այլ գործակալներին կաշառելու համար։ Բոլոր նրանց, ովքեր կպաշտպանեն հայերի շահերը, չեն ցանկանա հանձնել Սևանն ու Սյունիքը, կանվանեն Ռուսաստանի գործակալներ։ Առաջին ալիքով և կաշառված այլ ԶԼՄ-ներով ժողովրդին կբացատրեն, որ անկախության և քաղցր կյանքի համար հարկավոր է հանձնել արդեն ոչ միայն Ղարաբաղն ու Մեղրին, այլև Սյունիքը, Սևանը և մնացած ամեն ինչ՝ ըստ ցուցակի։ Կասկածողներին կառաջարկեն դոլար, եվրո, քյաբաբ և արտասահմանյան ուղևորություններ։ Ո՞ւմ է պետք հայրենիքը, եթե կա «բեզվիզ» և քյուֆթա։ Ոչ ոքի։

Հայաստանում կշարունակվեն գազանային բռնաճնշումները ընդդիմության դեմ՝ ձերբակալություններ, ծեծ, ընդդիմադիր կուսակցությունների փակում։ Եվրամարիոնետները և նրանք, ում վճարում են, կասեն, թե իսկական ժողովրդավարությունն այն է, երբ խելագար լրագրող-դիկտատորը հայհոյում է, սպառնում, ասում է, թե կառավարությունն ինքն է, և նստեցնում է իր բոլոր հակառակորդներին։ Մակրոնը, Կալասը և 15 դիմակով մյուս տիկնիկները ծափահարելու են դրան։ Ի դեպ, եթե նման բան լիներ Ֆրանսիայում կամ Էստոնիայում, նրանք իշխանության ղեկին չէին մնա անգամ 5 րոպե։

Գարնանը կբեմադրվի շքեղ եվրաթատրոն, որի մասին կգրի լրագրող-դեմագոգի ողջ ագիտացիոն թիմը։ Միամիտ հայերին կրկին կխոստանան անդամակցություն Եվրամիությանը, առանց վիզայի ռեժիմ, նոր մայրաքաղաք Նյու-Վասյուկիում, իսկ հետո՝ ընտրությունները կեղծելուց հետո, դեպի Հայաստան կշարժվեն ավտոբուսները՝ առաջին ադրբեջանցի վերաբնակիչներով։ Եվ Առաջին ալիքը կբացատրի, որ դա լավ է, որ դա մեր եվրոպական ապագան է։

Լրագրողը վերջերս ասել էր, թե 5.000 տղա զոհվեց նրա համար, որ իր աչքերը բացվեն, որ ինքը հասկանա, որ Ղարաբաղը մեզ պետք չէ։ Հավանաբար, նա դեռ կունենա իր աչքերը բացելու և ինչ-որ նոր բան սովորելու այլ հնարավորություններ ևս՝ կործանելով հինգ, տասը, տասնհինգ հազար երիտասարդի։

Հասարակության լիակատար դեգրադացիայի, քաղաքական էլիտայի նման տապալման և նման դավաճանության օրինակ համաշխարհային պատմության մեջ երևի չի եղել։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 102

Մեկնաբանություններ