«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Խաղաղություն ամեն գնով» պսևդո-կոնցեպտը

«Խաղաղություն ամեն գնով» պսևդո-կոնցեպտը
29.10.2025 | 19:16

Ռասիզմն ինստիտուցիոնալիզացրած պերսոնալիստական ավտորիտար-տոտալիտար ռեժիմի հետ հնարավոր չէ ունենալ «համագործակցային խաղաղություն», եթե դու ինքդ առնվազն պերսոնալիստական ավտորիտար-տոտալիտար ռեժիմ չես։

Հետապնդելով «խաղաղություն ամեն գնով» պսևդո-կոնցեպտը՝ կարող է մի օր պարզվել, որ մենք՝հայերս, ուզում ենք լինել, պատկերավոր ասած, հիվանդ, տգեղ ու աղքատ, այլ ոչ՝ առողջ, գեղեցիկ ու հարուստ՝ ֆետիշացնելով «խաղաղություն» հասկացությունը և, ըստ էության, անճանաչելիորեն այլասերելով այն, խեղաթյուրելով դրա իմաստը։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ