«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Թաղման նպաստը պետք է պահպանվի․ սոցիալական բեռ և անհավանական ցինիզմ

Թաղման նպաստը պետք է պահպանվի․ սոցիալական բեռ և անհավանական ցինիզմ
04.10.2026 | 11:20

Մարդու մահը չպետք է դառնա նրա ընտանիքի պարտքերի սկիզբը։ Պետությունը չպետք է վերջին հրաժեշտի ծախսերի բեռը թողնի զավակների ու հարազատների ուսերին։
Միլիոնավոր դրամներ՝ իշխանավորների գրպանը, իսկ ժողովրդին՝ ողորմելի 1,000 դրամ թոշակի՞ն։ Արդյունքում 200 հազար դրամ թաղման նպաստը վերացնում են, իսկ իրենց աշխատավարձերը՝ կրկնապատկում։
Մինչ դուք ձեր միլիոնանոց աշխատավարձերն ու պարգևավճարներն եք հաշվում, հայ մարդը ստիպված է գոյատևել 85,000 դրամ նվազագույնով, իսկ թոշակառուին «բարձրացնում» եք անհավանական 1,000 դրամ՝ այն էլ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻ հաշվին:
Անհավանական ցինիզմ ու անամոթություն: Ո՞ւր է ձեր խիղճը:

Աշոտ ՇԱՎԵՇՅԱՆ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ
Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ