«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Էբոլայի դեմ պայքարի համար դեռ ոչ մի լուրջ քայլ չի արվել

Էբոլայի դեմ պայքարի համար դեռ ոչ մի լուրջ քայլ չի արվել
10.10.2014 | 13:10

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է սկսի պայքարը Էբոլա վիրուսի դեմ՝ կանխելու համար համաճարակի աղետալի հետևանքները: Կազմակերպության ղեկավար Ջոան Լյուն նշել է, որ Արևմտյան Աֆրիկայում համաճարակի բռնկումից յոթ ամիս դեռ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել հիվանդության դեմ պայքարի համար: Լյուն համաճարակը համեմատել է 2010-ի Հաիթիի երկրաշարժի հետ, երբ ԱՄՆ-ը մի քանի հազար զինվորական էր ուղարկել Հաիթի՝ տուժածներին օգնելու համար: Ջոան Լյուի խոսքով՝ այժմ Լիբերիայում կա ընդամենը 300 ամերիկյան զինվորական:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ