«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի օրը

Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի օրը
01.05.2025 | 15:01

Խորհրդային ժամանակ Մայիսի 1-ը մեծ շքեղությամբ էր նշվում։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքն ու աշխատավորներն արհամարհված են, ճնշված են թե՛ գործատուների բացարձակ մեծամասնության, թե՛ իշխանության կողմից։ Աշխատավորները անկախ արհմիություններ չունեն, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ոտնահարվող իրավունքները։ ՔՊ-ական իշխանությունը, հարկերը մեծապես բարձրացնելով, պարտքերի տակ կքած Հայաստանի վարկային բեռն է՛լ ավելի ծանրացնելով, արտերկրից նոր վարկեր վերցնելով՝ ոչ արդյունավետ աշխատող, դրական արդյունքներ չունեցող պետական բարձր պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ է բաժանում, ինչը անարդար է հարկեր մուծող, բարիքներ արարող աշխատավորների հանդեպ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ