«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը

Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը
03.11.2026 | 22:55


Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական հակումներով առաջնորդները, կորցնելով իշխանությունը կամ կանգնելով դրա կորստի վտանգի առաջ, լքել են սեփական երկիրը՝ իրենց հետ տանելով ընտանիքի անդամներին, մերձավորներին, քաղաքական համախոհներին ու հավատարիմ պաշտոնյաներին։ Այդպես են վարվել Իդի Ամինը, Ֆերդինանդ Մարկոսը, Բեն Ալին, Կուրբանբեկ Բակիևը, Բաշար ալ-Ասադը և ուրիշներ։
Սակայն պատմության այս էջերն ունեն նաև մեկ այլ՝ շատ ավելի կարևոր դաս։ Իշխանությունը հավերժ չէ, քաղաքական հովանավորչությունը՝ անսահման, իսկ պաշտոնը՝ անձեռնմխելիության երաշխիք։ Երեկվա ամենազոր թվացող առաջնորդներն այսօր կարող են հայտնվել կամ ճաղերի հետևում, կամ օտար երկրում՝ հետապնդվողի կարգավիճակում:
Իշխանությունները փոխվում են, քաղաքական դաշինքները՝ փլուզվում, նախկին հովանավորները՝ հեռանում, սակայն կատարված արարքների հետքերը մնում են։ Եվ երբ գալիս է պատասխանատվության պահը, երեկվա հավատարմությունը փոխվում է դավաճանության։
Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ իշխանությունը: Մնայուն ու այժմեական է միայն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը։

Սենոր Հասրաթյան
Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ