ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է մանկավարժի վարքականոն (էթիկայի նորմեր), որն առայժմ ներկայացվում է նախագծի տեսքով: Այն սահմանում է ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
Ես միշտ զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ, թե Նիկոլ Փաշինյանին ինչպես է հաջողվել այդքան հմտորեն իրար գլխի հավաքել մասնագիտական հմտություններից այդ աստիճան հեռու մարդկանց:
Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները 10 օրով դադարեցնելու մասին լուրերն իրականության չեն համապատասխանում: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: ՈՒսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ:
«Իրատեսի» հյուրը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆՆ է:
«Ժամանակը» գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն:
Օրերս՝ կառավարության նիստի ժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, խոսելով կրթական զարգացման ծրագրերի մասին, չգիտես ինչու, հարկ համարեց առանձնացնել dasaran.am կայքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...