Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ուսանողներին ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։
IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) մայիսի 1-3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իրականացրել է վարպետության եռօրյա դասընթաց հայ հրատարակիչների համար: Դասընթացը վարել է գերմանացի հրատարակիչ Ֆլորիան Էնդրյուսը:
Հեղափոխման հերթը հասավ դպրոցներին: Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ցույց են իրականացրել դպրոցի դիմաց՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:
Ազգային կրթության ակունքները, դերը, մեզ հասած ավանդույթները, ոլորտի մերօրյա բացեր: Այս մասին է մեր զրույցը գրող, «Գլաձորի համալսարանը» փաստավավերագարական ֆիլմի սցենարիստ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
«Լույս» հիմնադրամի 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով, որ «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...