Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել

Խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել
28.05.2026 | 13:47

Հետխորհրդային իրադարձությունները անխուսափելիորեն հանգեցնելու էին ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Միաժամանակ, մեր Երկրում անկախության շարժման շնորհիվ ունեցանք բազմաթիվ պատմական ձեռքբերումներ, որոնցից հատկապես նշանակալից են՝

ա) Հայաստանի պետության հիմնադրումը,

բ) Արցախի ազատագրումը,

գ) Երկիրն աստիճանական ուծացումից փրկելը, քանզի լավագույն տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնելը խիստ համակարգված ու հեռանկարային բնույթ ուներ։ Հայաստանը բացառապես այդ շարժման շնորհիվ դարձավ 90 տոկոսից ավել հայերով բնակեցված, ինչպիսին եղել է դարեր շարունակ։

Արցախի հարցին տրվեց հանցավոր լուծում, թեպետ, ոչ ոք իրավասու չէ, ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, այն համարել փակված։ Ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, սակայն այդ փաստը բարձրաձայնելն անգամ, մեղմ ասած, չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներով բնակեցնելուն, ապա դրա համար հատուկ համաձայնագիր կամ որոշում պետք չէ, քանզի ազգային օրենսդրությունը և ներկա կացությունը, ցավոք, անարգել ընձեռում են բնակչության կազմում հայերի համամասնությունը սոսկ սկզբի համար դարձյալ 90 տոկոսի իջեցնելու իրական հնարավորություն։

Հետևանքները յուրաքանչյուր սթափ մտածող հայ համարժեք գիտակցում է, քանզի խնդիրը հասարակ ադրբեջանցին չէ, այլ այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը։

Հ.Գ. Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ներքո խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել։ Սումգայիթյան ջարդերից հետո աշխարհի չեմպիոն, հետագայում մեծ քաղաքականություն մտած Կասպարովը ևս վրդովված փորձում էր ապացուցել, որ ադրբեջանական քաղաքականությունն իր էությամբ մարդասիրական է, սակայն, մեկ տարի չանցած, Բաքվի 1990թ. հունվարյան ջարդերից սոսկ անվտանգության ծառայության միջոցով մի կերպ փրկվելուց հետո խոստովանեց, որ թույլ է տվել իր կյանքի մեծագույն սխալը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ

猫鈥犅β/home" class="footer-logo">.