Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.11.2019 | 00:09

Տե՛ր իմ, սպաս­ման հի­վանդ եմ կր­կին։
Հո­գիս տեն­չում է արևի շո­ղեր:
Ցա­վից երկ­տակ­ված մտ­քե­րիս վրա,
Շաղ տուր ցո­րենդ` գի­նու ու հա­ցի։
Այ­ցի ա­րի ինձ` լքու­միս պա­հին.
Տուր լի­նել շռայլ ու շաղ տալ երկ­նից
Սի­րո մա­նա­նա` լույ­սից ըն­ձյուղ­ված,
Բա­լա­սա­նե­լու ցա­վերն անհ­նար,
Լուռ ա­մո­քե­լու կո­րուստ­ներն ան­դարձ,
Տուր լի­նել թեթև, ճախ­րել անխ­ռով`
Հո­գուդ բար­ձուն­քում:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ