ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Անկախության կեղծավոր ջատագովներն ու հայրենազրկման ուրվականը

Անկախության կեղծավոր ջատագովներն ու հայրենազրկման ուրվականը
13.04.2026 | 14:04

Երբ մեր հայրենիքի գոյությանը սպառնացող աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը ֆեյսբուքյան հարթակում ինչ-որ մեկը՝ առանց ցանկալին իրականության տեղ ընդունելու և առանց կեղծ պատրանքների ներկայացնում է, մեկ էլ տեսնում ես ուղեղի հետ խնդիրներ ունեցող, կենդանական լափը կյանքի գերագույն նպատակ դարձրած ինչ-որ մարդանման գոյանքներ, հակառուսականությամբ տապակվելով, հայտարարում են. «Ի՞նչ է, ուզում եք ռուսական գուբերնիա դառնա՞նք»։ Ասել է թե՝ այդ ոչխարային արտահայտությամբ իրենց անկախության ջատագովներ են հռչակում, իսկ նյութի հեղինակին իբրև թե «ստրկամտության մեջ բռնացնում»։

ՈՒրեմն՝ մի վիժվածք հինգհազարամյա Արցախի վերջակետը դրեց, Հայաստանն էլ իր ժողովրդով բերել-կանգնեցրել է կործանման եզրին, որի ապագան ուրվագծվում է վիլայեթացման տեսքով։ Դրան էլ հաստատ, վաղ թե ուշ, պիտի հաջորդի հայրենազրկումը։ Բայց հիշյալ կարգի անասնական էությամբ «հայրենասերներն» այնքան հպարտ ու ինքնիշխան են, որ իբր գուբերնիա դառնալ չեն ուզում, սակայն դրա այլընտրանքային տարբերակի մասին լռում են։ Այդ այլընտրանքը, շիրինյանական պոռնկածնի անկեղծ խոստովանությամբ, հենց «թուրքի շուն դառնալն է»...

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ