ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

«Փխրուն խաղաղությունը խաթարող» ադրբեջանական նարատիվները

«Փխրուն խաղաղությունը խաթարող» ադրբեջանական նարատիվները
06.05.2026 | 20:07

Բա չիմացաք՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պարզել է, որ իբր «հայամետ շրջանակները փորձում են խաթարել Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը՝ ապատեղեկատվության միջոցով»։ Նախ չհասկացա, թե ինչու են «փխրուն» համարում այս ամենը, բայց ինչևէ:

Կարճ ու բառացի մեջբերում անեմ այսօր արված հրապարակումից․ «Վերջին օրերին Ադրբեջանին և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության օրակարգին ուղղված ապատեղեկատվական արշավ է ընթանում։ Հայկական լոբբիստական կազմակերպություններն այս անգամ զրպարտչական արշավ են իրականացրել Ադրբեջանի դեմ՝ ընտրելով այլ մարտավարություն՝ աղմուկ բարձրացնելով մի քանի հարցերի շուրջ, այդ թվում՝ հորինված «հայոց ցեղասպանության», «հայ ռազմագերիների» և Խանքենդի [Ստեփանակերտ] քաղաքում գտնվող օբյեկտների շուրջ․․․»։

Այսինքն՝ ըստ «խաղաղության աղավնիների» տրամաբանության, եթե խոսվում է մեր գերիների ազատ արձակման կարևորության, եկեղեցիներ չքանդելու և մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ գրառումներ են արվում, դրանից ենթադրյալ «խաղաղությունը» լրջորեն տուժում է, բայց այ, որ մեր հայրենակիցներին պատանդ են պահում շինծու մեղադրանքներով, որ մեզ էթնիկ զտման ենթարկելուց հրճվում են, որ մեր եկեղեցիները քանդում են, որ 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունից ուրախանում են, որ մեր երկրի դեմ ամենօրյա ռեժիմով զավթողական ծրագրեր են մշակում, դրանից «խաղաղությունը» փթթում է և բարգավաճում։

Ինչ ասեմ՝ չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ