Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

«Հայկական ժամանակը» բացահայտում է Թևանյանի դեմ հարուցված հոդվածի «գաղափարաբանական» պատճառները

«Հայկական ժամանակը» բացահայտում է Թևանյանի դեմ հարուցված հոդվածի «գաղափարաբանական» պատճառները
30.05.2026 | 15:39

Ահավոր է

Գործող վարչապետն այնքան տգետ է ու զուրկ պետական, իրավական պատկերացումներից, որ իր ընտանիքին պատկանող թերթում տպագրել է «Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է» վերնագրով մի հոդված:

Պատմական թեմաներով ու գաղափարախոսական առումով հոդվածն ամբողջովին զառանցանք է, բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը բացատրում է ոչ թե ինչ-որ քրեական հանցագործություն կատարելու, այլ բացարձակապես քաղաքական ու գաղափարախոսական պատճառներով և այն համարում է «»պատմական»:

Հոդվածում զուգահեռներ են տարվում Քրիստափոր Ապահունի կաթողիկոսի (628-630թթ) և Անդրանիկ Թևանյանի միջև (մեղա, մեղա), իսկ այս վարչապետը, քաղաքական առումով, նույնականացվում է Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունու հետ:

Հոդվածում պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է:

Շնորհակալություն, իհարկե, այս հոդվածի համար, որը պարզ կերպով բացահայտում է Թևանյանի դեմ հարուցված հոդվածի «գաղափարաբանական» պատճառները, սակայն, հերթական անգամ, այս վարչապետի հոգեկան առողջության և, որպես հետևանք, մեր պետական անվտանգության վտանգներն են ցուցանվում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ