Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Որևէ մեկին մենք պետք չենք, մեր ստրատեգիական տարածքն է պետք բոլորին

Որևէ մեկին մենք պետք չենք, մեր ստրատեգիական տարածքն է պետք բոլորին
20.11.2026 | 20:12

Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։

Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման։

Ըստ որում, սա վերաբերում է բոլոր մակարդակների մարդկային համակարգերին, սկսած անձ մակարդակից մինչև պետությունների ու նրանց կոալիցիաների մակարդակը, ներառյալ մարդկային հասարակությունն ինքը։

Իսկ օբյեկտիվության կամ սուբյեկտիվության, սխալի կամ ճիշտի ստուգման չափանիշը մեկն է, այն, որ որևէ մարդկային համակարգի կողմից արված որևէ քայլ համաձայնության մեջ է կյանքի հարատևման ու շարունակականության սկզբունքի հետ, կամ էլ հակառակը։

Օրինակների համար էլ հեռու գնալ պետք չէ, քանի որ դրանք ամեն քայլափոխի են՝ նայեք մերոնց վարքը անկախության ամբողջ շրջանում, կամ էլ իր մասշտաբներով շատ ավելի մեծ ԵՄ-ի վիճակը, որին նույնիսկ մոտ չեն թողնում իրենց համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը։

Վերջինիս միակ պատճառն էլ այն է, որ քաղաքակրթական մեծ արժեքներ ունեցող և տնտեսապես մեծ պոտենցիալի տեր ԵՄ-ը բավարար չափի հավաքական ռազմական ուժ չունի։

Հիմա էլ եկեք հետ դառնանք ու նույն մոտեցումով գնահատենք մեր մանկական ամբիցիաներով լի ուժազուրկ վիճակը։

Մեր վիճակի պարադոքսալությունը նրանում է, որ չկա շահագրգիռ որևէ մեկը, որը, տեսնելով մեր անիմաստ վարքը, չթողնի անել ակնհայտորեն ոչ ճիշտ քայլեր, քանի որ որևէ մեկին մենք պետք չենք, և բոլորին մեր ստրատեգիական տարածքն է պետք։

Մեր բազում դժբախտություններից մեկն էլ այն է, որ այնքան թույլ ենք ու պառակտված, որ մեր գումարային հզորությունը հաճախ համաչափելի է դառնում որևէ թափով անձի հզորության հետ, մանավանդ, երբ այդ անձի թիկունքում այլ հզոր ուժեր են լինում կանգնած։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ