Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գեղարդից մինչև Գանձասար. պատմության կեղծարարությունն ու ազգային արժանապատվության հարցը

Գեղարդից մինչև Գանձասար. պատմության կեղծարարությունն ու ազգային արժանապատվության հարցը
30.09.2026 | 10:32

Ես էլ չեմ զարմանում Ադրբեջանի լկտիության վրա, ոչ էլ կույր աշխարհն է իր անսրտությամբ ինձ ցավ պատճառում։ Հիմա ինձ միայն մի հարց է տանջում. այսպես լուռ ու անտարբեր՝ անասնական տրամաբանությամբ, ինչպե՞ս ենք այսքան հազարամյակներ գոյատևել։ Ու ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջան կոչված մեկդարյա պատմությամբ երկիրն իրենն է համարում հազարամյակներից եկող ժառանգությունը, իսկ մենք մեղադրվում ենք նրանց ունեցվածքը մեզանով անելու մեջ։ Մինչև ե՞րբ է նրանց հիվանդ ուղեղի բարբաջանքը ճշմարտության տեղ անցնելու։ Ե՞րբ այսքան անթասիբ դարձանք, ե՞րբ այսքան ընկանք։ Այսպիսի ստրուկի հոգեբանությամբ ո՞ւր ենք գնում։ Հա՛յ ազգ, մինչև ե՞րբ ես միտքդ ու հոգիդ բանտած լուռ հետևելու քո իսկ կործանմանը։ Քեզանից քո արժեքներն են հերթով խլում ու դեռ քեզ էլ գող ու օկուպանտ անվանում։ Կարելի՞ է այսքան հիասթափվել սեփական ազգից, որով միշտ հպարտացել եմ։
Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգությունը որպես «կովկասյան ալբանական» ներկայացնելու արշավն այլևս չի սահմանափակվում օկուպացված Արցախով. այն արդեն տարածվում է բուն Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վրա։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հրապարակել է Գեղարդի վանքի լուսանկարները՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության» մաս։ Մինչդեռ Գեղարդի հայկական ինքնությունը մանրամասն փաստագրված է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներկայացնում է որպես միջնադարյան հայկական վանական ճարտարապետության բացառիկ օրինակ՝ հայկական արձանագրություններով, խաչքարերով և դարերի հայկական քրիստոնեական պատմությամբ։
Սեպտեմբերի 22-ին այդ կեղծ կառույցը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ներկայիս Հայաստանի տարածքում, իրենց ձևակերպմամբ, «ալբանական քրիստոնեական ժառանգությունն» ուսումնասիրելու նպատակով։ Խոսքը Սյունիքի, Վայոց ձորի և Սևանա լճի ավազանի եկեղեցիների, վանքերի, մատուռների ու խաչքարերի մասին է։ Այս աշխատանքը նաև ուղղակիորեն կապվում է ներկայիս Հայաստանի նկատմամբ տվյալ կառույցի ավելի լայն՝ «վերադարձի» օրակարգի հետ։
Նույն թեզն արդեն ակտիվորեն կիրառվում է օկուպացված Արցախում։ Ամսվա սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետներին Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես «հին Կովկասյան Ալբանիայի» հուշարձաններ։
Ինչպես տեսնում ենք, մեր «պաշտելի» հարևանը չափազանց լավ մարսողություն ունի և ամեն ինչ հերթով, շատ արագ յուրացնում է։ Արցախի եկեղեցիներից հետո նրանք շատ թեթև անցում կատարեցին ներկայիս մի բուռ մնացած Հայաստանի տարածքին ու նրա սրբավայրերին։

«Սիլվա Գուլանյանի Գրական Էջ»-ից
Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ