ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Վերահաստատում ենք հայ ժողովրդի ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»

«Վերահաստատում ենք հայ ժողովրդի ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»
26.04.2026 | 11:17

Նյու-Յորքի քաղաքապետ՝ Մամդանին - Zohran Mamdani

Mayor of New York City գրել է,

-Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Երբ մենք հարգում ենք Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքներում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը, պետք է մերժենք պատմության կրկնությունը թույլ տալը։

2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից տեղահանեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանական արշավը։

Այս հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Մեկնաբանություններ