Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իմ մխիթարությունը

Իմ մխիթարությունը
27.07.2026 | 00:18

Հուլիսի 27

- Հիսու՛ս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ
զգանք Քո սքանչելի մտերմությունը:
- Ես քայլում եմ ձեզ հետ: Ախ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ. Ես ձեզ հետ քայլում եմ, ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև` մխիթարանք ու սփոփանք ստանալու համար:
Երբ ձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը` մանկանը օգնելու ու պաշտպանելու համար է միայն:
Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ` ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք:
Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ