Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Իմպերիաներն ու քաղաքակրթությունները մեկը մյուսին հաջորդել են նույն օրինաչափություններով

Իմպերիաներն ու քաղաքակրթությունները մեկը մյուսին հաջորդել են նույն օրինաչափություններով
22.09.2026 | 12:32

Մեծ Պատմությունը գնում է իր օբյեկտիվ ընթացքով և կառավարվում է մարդկանցից անկախ օրինաչափություններով, ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկայի օրենքներն ու օրինաչափություններն են մարդկանց կամքից անկախ։

Իսկ Մեծ Պատմության այդ օբյեկտիվ ընթացքի և մարդկանցից անկախ օրինաչափությունների հիմքում ընկած է մի պարզ աքսիոմա կամ սկզբունք՝ կյանքի հարատևման համար անհրաժեշտ առկա սահմանափակ քանակությամբ բարիքներից պոկել ու տիրանալ հնարավորինս մեծ կտորի։

Մի հանգամանք, որն էլ, բարիքների սահմանափակության պատճառով, բերում է մրցակցային պայքարի և որն էլ մարդկային հասարակության զարգացման միակ աղբյուրն է, քանի որ մեկը մյուսին հաղթելու և բարիքներից ավելի մեծ կտոր յուրացնելու համար ամեն մեկը մտածում է նորանոր հնարքներ՝ նոր զենքերի, գործիքների, տեխնոլոգիաների, գիտության ու գաղափարախոսությունների տեսքով։

Ուրիշ խոսքով, Մեծ Պատմության ընթացքի որակական կառուցվածքը ինվարիանտ է մարդկանց կամքի ու ցանկությունների նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է նույն Մեծ Պատմության քանակական ընթացքին, ապա նույնիսկ ամենահզոր անհատների դերը դրա մեջ ունի պրոցեսները մի փոքր արագացնելու կամ դանդաղեցնելու ֆլուկտուացիոն բնույթ, որը ընդհանուր պրոցեսի որակական ընթացքի վրա ազդել չի կարող։

Իմպերիաներն ու քաղաքակրթությունները մեկը մյուսին հաջորդել են ճիշտ նույն օրինաչափություններով, և նույնը շարունակվում է նաև այսօր. փոխվում են միայն զենքերն ու գաղափարները, իսկ մնացած ամեն ինչը մնում է նույնը՝ ավելի ու ավելի նվազող ռեսուրսների պայմաններում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2871

Մեկնաբանություններ