Աղոթարան
01.01.2026 | 22:00
Տեր
Այս օրը չգիտեմ ինչ կբերի,
բայց գիտեմ Դու այնտեղ ես։
Եվ դա բավական է,
որպեսզի սիրտս չվախենա։
Տե՛ր,
Սուրբ Ծննդյան պահքի օրերին սովորեցրու ինձ
ոչ միայն կերակուրից հրաժարվել,
այլ՝ չար խոսքից, չար մտքերից։
Ողորմիր ինձ Աստված,
և արժանացրու, որ այս օրն ապրեմ
Քո ներկայության մեջ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ