«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Եթե ձեր սեփական պատմությունը ձեզ դաս չի տվել, գոնե դաս քաղեք ՈՒկրաինայի օրինակից

Եթե ձեր սեփական պատմությունը ձեզ դաս չի տվել, գոնե դաս քաղեք ՈՒկրաինայի օրինակից
12.10.2026 | 13:13

Երբ 2022 թվականին խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կար, ուկրաինացիներին համոզեցին շարունակել պատերազմը։ Խոստացան, որ մինչև վերջ կօգնեն։ Ըստ անձամբ Թրամփի հաշվարկների՝ զոհվել է ավելի քան ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ուկրաինացի։ Զոհվել են երիտասարդների մի քանի սերունդներ։ Ուկրաինան ժողովրդագրական անդունդի եզրին է։ Մոտ տասը միլիոն փախստական։ Ուկրաինան ավերված ու քանդված է։ Արդեն հինգերորդ տարին է՝ մարդիկ տառապում են, և այժմ նրանց առջև պատերազմի սկզբից ի վեր ամենադժվար ձմեռն է։

Իսկ Արևմուտքի հերոսը, ազատ աշխարհի հերոսը, «մեր ժամանակների Չերչիլը», որին ծափահարում էին ու ձեռքերի վրա տանում եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում, որին գրկում ու համբուրում էին բոլորը, ում ձեռքից դա գալիս էր, և որի պատվին մինչ օրս ողջ Եվրոպայով մեկ ուկրաինական դրոշներ են ծածանվում, այսօր այլևս ոչ մեկին պետք չէ։ Նրան դավաճանեցին ու լքեցին՝ ճիշտ այնպես, ինչպես մենք տարիներ շարունակ զգուշացնում էինք։

Եվ այս ամենը արեցին ոչ թե Հայաստանի հետ, որին, ըստ էության, ոչ ոք լուրջ օգնություն չէր ցուցաբերում, առանձնապես ոչինչ էլ չէր խոստացել, և որն Արևմուտքին առանձնապես պետք էլ չէ։ Այսպես վարվեցին Ուկրաինայի հետ, որին անվտանգության երաշխիքներ էին խոստացել, որի հետ տասնյակ պայմանագրեր էին ստորագրել, որին ավելի քան 400 միլիարդ դոլարի օգնություն էին տրամադրել, ինչպես նաև Արևմուտքի 30 երկրների ողջ սպառազինությունն ու տեխնոլոգիական ներուժը։

Եվ այս ամենից հետո միևնույն է՝ լքեցին։

Ուշադիր նայեք, հայ ընկերներ։ Ձեզ հետ էլ են բազմիցս այդպես վարվել։ Բայց եթե ձեր սեփական պատմությունը ձեզ դաս չի տվել, գոնե դաս քաղեք Ուկրաինայի օրինակից։ Ահա թե ինչ է պատահում միամիտ մարդկանց հետ, որոնք հավատում են իտալական կոստյումներով զուգված, ժպտերես կեղծավորների քաղցր խոսքերին, երբ նրանք խոստումներ են շռայլում, կոնֆետներ ու կարկանդակներ բաժանում և գեղեցիկ ճառեր ասում ազատության, ժողովրդավարության ու քաղաքակրթության մասին։

Անհամբեր սպասում ենք Առաջին ալիքի, ՍիվիլՆեթի, «Ազատություն» ռադիոկայանի, տասնյակ կիսագրագետ բլոգերների ու զավեշտալի կերպարների նոր հաղորդումներին։ Սպասում ենք եվրոպական քաղցր ապագայի, ժողովրդավարական, քաղաքակիրթ և, ամենակարևորը, ազնիվ ու հուսալի արևմտյան աշխարհի պաշտպանության ու օգնության մասին նոր խոստումներին։

Ինչպես ասվում էր հին ու բարի ֆիլմում. «Ժամանակին դավաճանել՝ չի նշանակում դավաճանել, դա նշանակում է կանխատեսել»։ Ավաղ, այդ կանխատեսումը գալիս է միայն նման աղետալի զոհերից հետո։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ