ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Ապավինել միայն ինձ

Ապավինել միայն ինձ
07.02.2026 | 21:59
Փետրվարի 8
Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը:
Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ:
Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի’ վախենա: Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային զորությունից:
Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տեղ կհասնի:
Իրականացված կտեսնես ու կճանաչես Իմ Աստվածային զորությունը:
Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում:
Դու պետք է սպասես. վստահես, հուսաս և ուրախանաս Ինձնով:
Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր։
Ես եմ քո զորությունը, քո օգնությունը և քո կարիքները հոգացողը:
Իսկապես, Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ:
Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:
Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ:
Պետք է սպասեք մինչև, որ Ես ճանապարհը ցույց տամ:
Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան պսակը հաղթության:
Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ հրամանին:
Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես եմ քո կարիքները հոգում:
Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ