Ով ոնց կուզի՝ թող հասկանա,
չեմ խառնվում էս թամաշին:
Հերիք չի օրնիբուն
կարդում-խմբագրում եմ սրանց
խելք ու մտքից դուրս փչոցին,
դեռ մի հատ էլ պիտի դնեմ
ու լուրջ-լուրջ վերլուծեմ,
թե ոնց եղավ, որ էս
անտերուդուս տարիներին
հեչ մի բան էլ չեղավ,
եկանք-հասանք էս աբսուրդին՝
երեսփոխանաց ընտրություն
փուչ-փչոցի անվանումով:
Փոխանները նո՞ր են փաթթել
Դիմազուրկ-շպարված երեսին:
Չեմ խառնվում էս թամաշին:
Տառապանքս փորձ ունի:
29.03.2017
Լիլի Մարտոյան