ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հող է նախապատրաստվում հերթական զինված խռովության համար

Հող է նախապատրաստվում հերթական զինված խռովության համար
24.08.2023 | 13:20

Եթե դժբախտ պատահարի վարկածը բացառենք, ապա Պրիգոժինի մահը ձեռնտու էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի իր այլ դաշնակիցներին։

Իհարկե, այն վարկածը, որ դա Պուտինի վրեժը կամ պատիժն էր՝ աբսուրդի ժանրից է։ Նման կարծիքներ հանդիպեցի նաև Հայաստանում։

Հայաստանի պես փոքր պետության քաղաքական շրջանակները աշխարհը տեսնում են այնքանով, որքանով թույլ են տալիս իրենց նեղ-անձնական, խմբակային և այլ տիպի փոքր պատուհանները։ ՌԴ Նախագահ Պուտինը աշխարհակարգ փոխող համաշխարհային գործընթացի առաջնորդն է և վրեժ լուծելու մանր-մունր ցանկություններն իր համար չեն։

Ոչ պակաս աբսուրդ է ՀՕՊ-ի կողմից խոցված լինելու վարկածը։ Սրան նույնիսկ կարելի է չանդրադառնալ։

«Վագները», Ռուսաստան պետության շահերից ելնելով, Ուկրաինայում, Սիրիայում և վերջին շրջանում հատկապես Աֆրիկայում որոշակի ռազմական խնդիրներ լուծող կառույց է։

«Վագների» ղեկավար կազմի վերացումը ձեռնտու էր ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին, քանի որ ժամանակ կպահանջվի կառույցը վերակազմակերպելու համար։ Բացի այդ, տեղեկատվական դաշտում սլաքները Պուտինի վրա ուղղելով, հող է նախապատրաստվում հերթական զինված խռովության համար։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 9057

Մեկնաբանություններ