Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց

Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ հայտարարեց
09.01.2026 | 18:27

Դատարանը երեք ամսով երկարաձգեց Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը: Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Ասել, որ դատարանի որոշումը խայտառակություն է՝ նշանակում է ոչինչ չասել: Սա վստահաբար Երրորդ Հանրապետության պատմության ամենախայտառակ քաղաքական հետապնդումներից է: Ազատություն Նարեկին, Վազգենին և ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 3982

Մեկնաբանություններ