Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Երբ մենակ մնաք, ինչպես եկեղեցում, երդվեք՝ ձեր խղճի առաջ

Երբ մենակ մնաք, ինչպես եկեղեցում, երդվեք՝ ձեր խղճի առաջ
17.06.2026 | 12:02

Խոսքս ուղղում եմ այն իմ այն հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ինձ ճանաչող բոլոր մարդկանց, ովքեր այս ընտրություններում քվեարկել են Նիկոլի օգտին։

Գիտեմ, որ բոլորդ էլ շա՜տ էիք ուզում, որ նա հաղթի։ Հիմա՝ հաղթել է։ Մի հարց եմ ուզում տալ ձեզ․ դուք, երբ մենակ մնաք՝ ձեռքներդ դրեք ձեր խղճին և ասեք․ Նիկոլը ոչ մի օրենք չի խախտե՞լ, ընտրություններն անց է կացրել ՀՀ օրենքների լիակատար պահպանմա՞մբ, առանց կեղծիքների՞ և նա իրավունք ունի՞ ևս 5 տարի ղեկավարել երկիրը․․․

Ձեզնից պատասխան չեմ ուզում․ միայն՝ ձեռքներդ ձեր խղճին դրեք ու, երբ մենակ մնաք, ինչպես եկեղեցում՝ երդվեք։ Ձեր առաջ, ձեր խղճի առաջ։

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4694

Մեկնաբանություններ