Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ Հաղորդությանը»

«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ Հաղորդությանը»
27.07.2026 | 13:30

Սուրբ Հովհան Ոսկեբերանը, հիշեցնելով Տիրոջ խոսքը՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին» (Մատթ. 7։6), ուսուցանում է, որ Եկեղեցու սրբությունները չեն կարող անխտիր տրվել բոլորին։ Հովվի պարտականությունն է տարբերել ապաշխարողին համառ մեղավորից և պահպանել Սուրբ Խորհրդի սրբությունը։

Ոսկեբերանը, դիմելով քահանային, ասում է.

«Եթե որևէ մեկի չարությունը գիտես և նրան թույլ տաս մոտենալ այս Սուրբ Սեղանին, նրա արյունը քեզանից պիտի պահանջվի։

Թեև նա զորավար լինի, թեև իշխանավոր, թեև թագով պսակված, եթե անարժանաբար է մոտենում, արգելի՛ր նրան. քո իշխանությունն ավելի մեծ է, քան նրանը։

Աստված հենց դրա համար է քեզ պատվել այս պատվով, որպեսզի զանազանես արժանավորին անարժանից։

Ես չեմ խոսում անհայտ մեղքերի մասին, այլ հանրահայտ մեղավորների։

Մի՛ վախեցիր մարդուց, այլ վախեցիր Աստծուց. եթե մարդուց վախենաս, նա քեզ կծաղրի, իսկ եթե Աստծուց վախենաս, մարդկանց մեջ էլ պատվելի կլինես»։

Այս խոսքերից պարզ է դառնում, որ անարժան մարդու՝ Սուրբ Հաղորդությանը մոտենալը կանխելը ոչ թե խստասրտություն է, այլ քահանայի սրբազան հովվական պարտականությունը։

Ուստի, երբ Եկեղեցին որևէ հավատացյալի ժամանակավորապես հեռացնում է Սուրբ Հաղորդությունից, դա ոչ թե դատապարտում կամ մերժում է, այլ հոգևոր բժշկություն և ապաշխարության ճանապարհ։ Նպատակն այն է, որ մարդը զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ վերադառնա Սուրբ Սեղանին՝ արժանապես։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ