ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

«Գովք» դավաճանի

«Գովք» դավաճանի
13.09.2023 | 09:22

Դու պիղծ ու կեղծ, դու նենգ ու չար,

Դու ինքնաեղծ նեռի կերպար,

Դու ստախոս ու խաբեբա,

Դու վայրահաչ թուրքի ծառա,

Դու անբարո ու անամոթ,

Դու ճղճիմ գոյ՝ դեռ անծանոթ,

Դու դաժան ես ու անհագուրդ,

Դու դավաճան ես, դու՝ մանկուրտ,

Դու անաստված ես ու անխիղճ,

Դու ծպտված լաճ ես ու բիճ,

Դու չարակամ ու անողոք,

Կեղծ քննադատ ու կեղծ բողոք,

Դու չարագութ, չարի մերան,

Անգութ թուրք ես արյունբերան,

Դու տարփասեր ու ախտամոլ,

Անինքնասեր մի փառամոլ,

Դու որոգայթ ես նենգության,

Չափանիշ ես նսեմության,

Դու կեղծավոր ես, սին, հպարտ,

Ախտ ես ցանում լոկ, ու՝ արատ,

Խառնակիչ ես դու խորամանկ,

Դաշնակից ես թուրքին վայրագ,

Դու թշնամին ես հայ ազգի,

Թուլությունն ես ազգի բազկի,

Դու՝ կեղծավոր սաղմոսերգու,

Չարի կամքի սպասարկու,

Բայց իմացիր, կարճ է ճամփան սուտասանի.

Դեռ գալու է օրը արդար դատաստանի։

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ.

11.09.2023

Դիտվել է՝ 4084

Մեկնաբանություններ