«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ինչպես Մակրոնը շիտակության մրցանակ ստացավ

Ինչպես Մակրոնը շիտակության մրցանակ ստացավ
06.05.2026 | 11:25

Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող (11 տոկոս) նախագահը գոնե անկեղծ էր։ Նա բացահայտ ասաց, որ Հայաստան է եկել այն պատճառով, որ Հայաստանը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից։ Նա ազնվորեն ասաց, որ երբ մենք չէինք ուզում վիճել Ռուսաստանի հետ, մենք նրան պետք չէինք։ Դե ինչ, գոնե անկեղծ է։

Բռնապետներին աջակցելը, հանուն քաղաքական շահի տեռորի վրա աչք փակելը նոր երևույթ չէ։ Իր նախկին աֆրիկյան գաղութներում (Françafrique) Ֆրանսիան տասնամյակներ շարունակ աջակցել է տարբեր երկրների բռնապետներին՝ ազդեցության, նավթի, գազի, ադամանդների և այլ ռեսուրսների դիմաց։

Նրանցից մեկը՝ Ժան-Բեդել Բոկասան, բացի այդ նաև մարդակեր էր։ Ըստ լուրերի՝ հենց նա է հեղինակել աֆրիկյան «Սիրեցի, յարիս կերան» ժողովրդական երգը։

Ահա այդ բռնապետների ցանկը.

Ժան-Բեդել Բոկասա (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն)

Ֆրանսիան երկար ժամանակ աջակցում էր Բոկասային՝ չնայած նրա էքսցենտրիկ ու դաժան կառավարմանը և նույնիսկ կայսր թագադրվելուն։ Աջակցությունը դադարեցվեց միայն դպրոցականների զանգվածային սպանություններից հետո։

Օմար Բոնգո (Գաբոն)

Երկիրը կառավարել է ավելի քան 40 տարի, Ֆրանսիայի կողմից աջակցություն էր ստանում՝ նավթին հասանելիություն ապահովելու դիմաց։

Իդրիս Դեբի (Չադ)

Ֆրանսիայից զգալի ռազմական աջակցություն էր ստանում իշխանությունը պահելու համար։

Պոլ Բիյա (Կամերուն)

Իշխանության ղեկին է 1982 թվականից, վայելում է Փարիզի երկարաժամկետ աջակցությունը։

Գնասինգբե Էյադեմա (Տոգո)

Բռնապետ, ով իշխանության է եկել հեղաշրջման արդյունքում և աջակցություն էր ստանում Ֆրանսիայի կողմից։

Դենի Սասսու Նգեսսո (Կոնգոյի Հանրապետություն)

Քաղաքացիական պատերազմների ժամանակ Ֆրանսիայի աջակցությունն էր ստանում։

Սեսե Սեկո Մաբուտու (Զաիր, այժմ՝ ԿԴՀ)

Թեև նա ավելի շատ կողմնորոշված էր դեպի ԱՄՆ, Ֆրանսիան նույնպես աջակցում էր նրա ռեժիմին՝ ֆրանկոֆոն գործընկերության շրջանակներում։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3391

Մեկնաբանություններ

իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am