Աղոթարան
24.06.2026 | 00:17
Ամենակալ, ամենամեծ Աստված,
ընդունիր առավոտյան այս աղոթքները և բանավոր պաշտամունքը Քո անապական և երկնային խորանների մեջ։
Ծագեցրու մեզ վրա Քո արդարության և իմաստության լույսը, դարձրու մեզ լույսի և ցերեկվա որդիներ, որպեսզի այսօր երկյուղածությամբ վարենք մեր կյանքը և առանց գայթակղության ավարտենք։
Քանզի Դու ես մեր օգնականը և Փրկիչը և Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ