ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սա էլ մեր բաժին անկումն էր, որը ողջ համահայկական զիբիլը հանեց ջրի երես

Սա էլ մեր բաժին անկումն էր, որը ողջ համահայկական զիբիլը հանեց ջրի երես
26.10.2026 | 21:05

Հայրենանվեր հայ, почётный հայ, духовик հայ և ավանդապաշտ հայ լինելը հիմա համարվում է ժամանակավրեպ մի բան: Արդի կՌտված Հայաստանում դրանք այլևս «անցյալի մնացուկներ» են, և հիմա թրենդի մեջ է կոսմոպոլիտ հայ, ղզիկ հայ, խաղաղասեր հայ և ազատավարք հայ լինելը:

Բոլոր ազգերն էլ ունեցել են ու դեռ կունենան և՛ վերելքներ, և՛ անկումներ: Սա էլ մեր բաժին անկումն էր, որը ողջ համահայկական զիբիլը հանեց ջրի երես: Համբերատար լինենք, ոչինչ, զիբիլը ջրի հետ կհոսի-կգնա, ու պղտորված ջրերը կրկին կզուլայվեն:

Համբերատար լինենք, զի ցանկացած անկման հաջորդում է վերելքը : Գալու է մեր վերելքի շրջանը, և բոլորը ձգտելու են լինել հայրենանվեր, почётный, духовик և ավանդապաշտ ՀԱՅ:

Իսկական ՀԱՅ:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ