ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Վրաստանում` ինչպես Հայաստանում

Վրաստանում` ինչպես Հայաստանում
02.10.2026 | 14:54

Վրաստանի ներքաղաքական դաշտում նկատվում է լարվածության աճ` պայմանավորված երկրում ադրբեջանական և թուրքական տնտեսական ու ժողովրդագրական ազդեցության ընդլայնմամբ: Տեղի փորձագետները արձանագրում են վրացական հանրության մտահոգությունն առ այն, որ ազդեցության ընդլայնումն արդեն վերաճել է Վրաստանի ինքնիշխանությանը ուղղակիորեն սպառնացող տարածքային ու մշակութային ոտնձգությունների:

Ամենաակնառու խնդիր է դարձել անշարժ գույքի զանգվածային ձեռքբերումը Թբիլիսիում և Բաթումիում: Ադրբեջանական և թուրքական կապիտալի ներհոսքը վրացական շուկա հանգեցրել է նրան, որ ռազմավարական նշանակության տարածքներում խոշոր բիզնեսներն ու բնակելի ֆոնդերը հայտնվում են օտարերկրյա ներդրողների ձեռքում: Բացի այդ, առկա են մտահոգություններ հատկապես ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում ադրբեջանցիների նպատակային վերաբնակեցման ճանապարհով ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված հեռահար ծրագրերի առնչությամբ:

Մշակութային և կրոնական տիրույթում ներկա լարվածության գագաթնակետը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված ճգնաժամն է: Վրացական կողմը արդարացիորեն մեղադրում է Բաքվին` պաշտամունքային շինությունների յուրացման և պատմական փաստերի խեղաթյուրման մեջ։ Ադրբեջանական կողմից հնչող մերկապարանոց հայտարարություններն ու սահմանային սահմանափակումները ի ցույց են դնում են «թուրք եղբայրների» հանդուգն գործելակերպն ու անհարգալից վերաբերմունքը հյուրընկալ Վրաստանի նկատմամբ։

Վրաց ժողովուրդն ու Ուղղափառ եկեղեցին դժգոհություն են հայտնում սեփական կառավարության կրավորական դիրքորոշման առիթով։ Շատերի կարծիքով՝ իշխանությունների լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են նշյալ հարևանների ավանդական ծավալապաշտական նկրտումները, ուստի պահանջում են պաշտոնական Թբիլիսիից ցուցաբերել քաղաքական կամք, հստակեցնել սահմանազատման խնդիրները, թույլ չտալ, որ տնտեսական գործընկերության անվան տակ հասարակությունը կորցնի իր հոգևոր միասնությունը, իսկ երկիրը կրի նոր տարածքային կորուստներ:

Արա Սահակյան

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ