«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բանակ և քրեական ենթամշակույթ

Բանակ և քրեական ենթամշակույթ
25.07.2026 | 15:17

Քրեական ենթամշակույթը

Երբ իրավունքը ճիշտ չի իրականացվում, որպես հետևանք առաջանում են պսևդոիրավունքներ, օրինակ՝ «ճշտի իրավունքը»։ Իրավունքը, որպես քաղաքակրթական կոնստրուկտ, ստեղծվել է արդարության հաստատման նպատակով։ Իսկ երբ իրավունքն իրականացնողները՝ դատավորներն ու ոստիկանները, առերևույթ հաստատում են օրինականություն, բայց չեն հաստատում արդարություն, հենց այդ կետում էլ առաջանում է արդարությունն այլ տեղ փնտրելու պահանջարկ։ Դրա համար մեր երկրում առանձին կա «օրենքը», և առանձին՝ «ճիշտը»։ Իսկ արդարություն չհաստատող ոստիկանն էլ դառնում է «մլիցա» ու «շառ»։

Անգլոսաքսոնական իրավունքի ամբողջ փիլիսոփայությունն ու մարտահրավերը հենց օրինականության և արդարության համատեղման մեջ է կայանում։ Դրա համար Ամերիկայում դատավորները շատ նման են «իտոգ տվողների»։

Բանակը

Մի դեպք պատմեմ իմ ծառայությունից։

Մի անգամ տեղափոխվում էինք նոր կազարմա։ Զորքին լցրեցին այդ նոր կազարման ու ասացին՝ տեղավորվեք։ Եվ սկսվեց տեղերի համար բազառն ու կռիվը։ Կասեն՝ «քրեական ենթամշակույթը, բանը...», բայց բա ի՞նչ պետք է աներ 18 տարեկան, արյունը եռացող տղամարդկանց խումբը։ Բա հո բարձրաշխարհիկ «կներեք, թույլ տվեք»-ով չէի՞ն շփվելու։

Սրա փոխարեն բանակ կազմակերպողները կարող էին զինվորների տեղերն այբբենական կամ այլ հստակ կարգով դասավորել ու վերահսկել, որ դա անխախտ կատարվի։ Արդյունքում ո՛չ բազառ ու կռիվներ կլինեին, ո՛չ էլ «ուգլավոյ» կառաջանար։ Մեկին մեկ նույն պատմությունն է զորքը շարելու, նարյադների ու բանակային կյանքի մնացած բոլոր դրվագներում։

Լրիվ մակերեսային պատկերացում է, թե բանակում խնդիրների հիմքը քրեական ենթամշակույթն է։ Կամ, որ չեն ասում, թե բանակը հասարակության հայելին է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7929

Մեկնաբանություններ