«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Փաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք

Փաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք
31.10.2026 | 21:23

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգից։ Չնայած նախընտրական շրջանում նրա բացահայտ շանտաժին՝ ժողովուրդը նրան նման մանդատ չտվեց. ՔՊ-ն չստացավ սահմանադրական մեծամասնություն։
Փաշինյանը պարտավոր էր հմուտ դիվանագիտության միջոցով հասնել նրան, որ Բաքվի հայտնի պահանջը չխոչընդոտի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման իրական իրավական խոչընդոտ չէ։
Սակայն Փաշինյանն ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն։
Իրականում Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի անցկացումն ական է՝ դրված մեր պետականության կամ խաղաղության գործընթացի հիմքում։
Ընդ որում՝ անկախ հանրաքվեի արդյունքից։
Դրական արդյունքը կնշանակի ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, այլ ադրբեջանական վասալիտետի ընդունում՝ մեր պետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերի ոչնչացման գնով։
Եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որի միջոցով Բաքուն կարողանում է կառավարել մեր ներքին կյանքը։ Ընդ որում, որևէ երաշխիք չկա, որ այս զիջմանը չեն հաջորդի Բաքվի նոր պահանջները։ Նման երաշխիք չեն կարողանում տալ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:
Ոչ պակաս վտանգավոր է հանրաքվեի բացասական արդյունքը։ Այդ դեպքում Ալիևը հնարավորություն կստանա այն ներկայացնելու որպես Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի տապալում՝ այս փաստն օգտագործելով իբրև նոր սպառնալիքների կամ ռազմական էսկալացիայի պատրվակ։
Այսպիսով, Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի պահանջները, կա՛մ պատասխանատվություն կրել խաղաղության հնարավոր ձախողման համար։
Հետևաբար, որևէ կերպ չպետք է տրվել Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի օրակարգին։ Ընդդիմությունն ու հասարակությունը պետք է սահմանադրական և ժողովրդավարական բոլոր հասանելի միջոցներով կանխեն այդ հանրաքվեի անցկացումը։
Հ.գ- Հաջորդիվ կանդրադառնամ այն կոնկրետ քայլերին, որոնք ընդդիմությունը կարող է և պետք է ձեռնարկի՝ հանրաքվեի օրակարգը կանխելու, արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելը խափանելու և այլընտրանքային քաղաքական ուղի ձևավորելու համար։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ