Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Խաղաղությունը» հիմա լայն թափով տեղավորեցնում են դեռևս Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում

«Խաղաղությունը» հիմա լայն թափով տեղավորեցնում են դեռևս Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում
17.09.2026 | 11:31


Հիմա աշխարհի ամենախաղաղ տարածքներց մեկը այն տարածքն է, որը սովետական շրջանում կոչվում էր ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ), իսկ 1991-2023թթ. կոչվում էր ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), որտեղ վերջին տարիներին, Իլհամ Հեյդարիչի բարձր հովանու ներքո, սիրում են այցելել «Ժողովրդավարական Արևմուտքի» տարբեր ռանգի գործիչներ... Իսկ սիրում են, որովհետև այնտեղ իսկապես խաղաղ է, և այցելելը՝ բավականին եկամտաբեր:

Այդ տարածքն այժմ արդեն առանձին անվանում չունի, այն պարզապես Ադրբեջան է կոչվում...

Ի դեպ, այդ խաղաղ տարածքում ժամանակին բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, որոնք խանգարում էին այդ տարածքում խաղաղության հաստատմանը, այդ պատճառով էլ նրանց իզն ու թոզը վերացվեց այդտեղից:

Խաղաղությունը հիմա լայն թափով տեղավորեցնում են դեռևս Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում, որպեսզի այն ևս դառնա աշխարհի ամենախաղաղ տարածքներից մեկը...

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ