Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։
Դեռ պատանի` միտքս սուր կլինի դատ ու դատաստանի ժամանակ, և ես փառավոր կերևամ հզորների աչքին։ Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խոսել, ուշադիր պիտի հետևեն ինձ, և երբ խոսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։
Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքն առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում:
Օգտակար առողջությամբ տարածվելով ծագից ծագ` իմաստությունը քաղցրությամբ բուժում է բոլորին։ Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ պատանեկության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացա նրա գեղեցկությունը։
Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին։ Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, և շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ Տիրոջ վրա։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։
Սակայն մեղավորին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։ Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը։
Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքերը։
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...