ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ

Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ
28.02.2026 | 12:32

Դատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչընդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:

Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:

Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրևենտիվ և կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:

Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:

Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալմսն և տարբեր կողմերի ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ