Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում

Մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու  սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում
19.04.2026 | 11:49

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը

Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:

Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:

Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:

Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել է իր ուրացման քաղաքականությունը:

Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ