Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Տնտեսական իշխանափոխություն

Տնտեսական իշխանափոխություն
02.08.2026 | 13:45

Հների ունեզրկման, հարստահարման, եղած-չեղածի պետականացման, զգետնման հիբրիդային հրեշների գլխատման էմոցիաների առաձգական շղարշի ներքո թաքնված է սառը և պրագմատիկ հաշվարկ։

Խնդիրը միայն կապիտալի վերաբաշխումը չէ կամ էլեմենտար «քցոցին», ո՛չ էլ ստրատեգիական օբյեկտների կառավարման պատվիրակումը օտարերկրյա մեկ օպերատորի՝ Թուրքիային կամ Ադրբեջանին, և ո՛չ էլ այն դավադրապաշտական թեզը թե 3-րդ նախագահը իրեն ոչ ցանկալի անձանց փաթեթը հանձնել է նորեկներին (որովհետև առկաները օրնիբուն գործ են կարում), այլ Հայաստանում ֆինանսատնտեսական գործոնի «ապաքաղաքականացումը» և հների հնարավոր վերադարձի կանխումը և այդկերպ սեփական վերարտադրության հավերժաշարժիչի անխափան գործարկումը։

Արդյունքում, սակայն ՔՊ վերնախավը ապահովում է իր բարձրագույն կաստայի ձևավորումը և պետության ինքնախժռման փաստացի գործընթացի շրջանակներում հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս, որոնք, ըստ էության, հեռու են հեղափոխական ճգնավոր լինելու և ազգի մասին մտածողի կերպարից և լուծելու են իրենց կենցաղային խնդիրները։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Լյումպեն զանգվածը թող շարունակի բարձր ծափողջյուններով ընդունել ապօրինի բռնագանձման հերթական լուրը և երազխաբության սովալլուկ մթնոլորտում տոնի իր բացառիկ հաղթանակը, որի արդյունքում, բացի ակնթարթային գերհաճույքից, ոչինչ չի ստանում։

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ