ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Հեռանում եմ

Հեռանում եմ
10.11.2025 | 13:07

Ես համրաքայլ, տխուր հեռանում եմ

Հաղթանակից նախկին, որ սակարկվեց․

Գլխիկոր եմ․ Կամա՜ց մոռանում եմ,

Թե անցյալը ինչպես տեղում դոփեց․․․

Ես չեմ հիշում՝ ինչպես դուռը կողպվեց,

Ինչպես դարձա ներսում վտարանդի,

Երբ շուրջբոլորս՝ ուրախ շքահանդես,

Մասնակիցներն՝ անհոգս ու տմարդի․․․

Գովասանքի խոսքեր, բաժակաճառ,

Չկա ոչ մի դատարկ կեղծ պատվանդան,

Դիֆիրամբներ, ձոներ՝ առանց պատճառ,

Միաբանված խմբեր, բազում անդամ․․․

Այս աղմուկից արդեն խելագարվում,

Դառնում եմ ես ներփակ, լուռ ու մոլոր,

Ի՞նչ են փնտրում մարդիկ․ Չե՞ն հասկանում,

Ո՜նց ենք գահավիժում գլոր-գլոր․․․

Կողաշրջված մի մեծ ավտոբուս է,

Մի կողմ նետված-փրկված ուղևորներ,

Դրսում՝ աղմուկ․․․ Անդորրը ներսում է․

Եվ՝ հատուկենտ փրկող կամավորներ․․․

«Սա ցնո՞րք է արդյոք, թե՞ մղձավանջ»-,

Ծնկներին է խփում մի խեղճ պառավ․․․

Ես տեսնում եմ, ահա, պարապ ականջ,

Որի մոտ նստած է․․․ սպիտակ ագռավ․․․

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ