ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Կոռուպցիա կա՞, թե չկա

Կոռուպցիա կա՞, թե չկա
11.12.2025 | 13:13

Եթե քննիչին, դատավորին, դատախազին 1000 դոլարանոց ապրանքը կես գնով են վաճառում, դա կոռուպցիա է՞, թե՞ ոչ։

Իսկ եթե պատգամավորի՞ն...

«Հետքը» բացահայտել է, որ ՔՊ ԱԺ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շուկայականից էժան գնով է առանձնատուն գնել, իրենց պատառոտում են, թե կոռուպցիա չկա։

ՈՒ գիտե՞ք, թե ինչու է առք ու վաճառքը ձեւակերպել հենց 54 միլիոն դրամով։ Որպեսզի պարոն Կոնջորյանն օգտվի եկամտահարկի վերադարձման իրավունքից, այսինքն որպեսզի պետությունը փակի հիպոթեքի վարկը։ Այս կարգը չի գործում 55 միլիոնից բարձր արժողությամբ անշարժ գույքի ձեռքբերման դեպքում։

Կոռուպցիա կա՞, թե չկա։

Կոնջորյանի կինը նշանակվում է «Հայփոստի» տնօրեն։ Կոռուպցիա չկա, բոլոր քպ֊ականների կանայք բնածին կառավարիչներ են։

Իսկ երբ թաղապետարաններում եւ համայնատիրություններում «Հայփոստի» բաժանմունքներ են բացվում, որպեսզի վճարումները կատարվեն ոչ թե միմիայն «Հայփոստի» միջոցով, այլեւ միջնորդավճարով, այստեղ կոռուպցիա կա՞, թե չկա։

Ձեզ ինչու՞ է թվում, որ կոռուպցիան այն է, որ 10 հազար (դրամ) տվեցիր պարեկին, որ բալ չհանի կամ 10 հազար (դոլար) տվեցիր քննիչին, որ քրեական գործ չհարուցի։

Վաղուց այդ ժամանակներն անցել են, հիմա միայն ապուշներն են քեշ փողով կաշառք վերցնում։

Օրինակ, թաղապետարանի աշխատողները պատրաստ են խորովածի սեղանի դիմաց ինչ֊որ բանի առաջ աչք փակել։

Կոնջորյանին էլ էժան գնով են տուն վաճառել։ Թե Կոնջորյանն ինչի առաջ աչք կփակի կամ ինչպես վարձահատույց կլինի կառուցապատողին, ոչ ոք չի իմանա։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ