«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ո՞վ զանգեց կամ ո՞վ ստիպեց

Ո՞վ զանգեց կամ ո՞վ ստիպեց
08.10.2026 | 17:37

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները։ Այս մասին հայտնում է երաժշտագետ Վարդան Հակոբյանը։
Ուրեմն, կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը (ժ/պ) ծաղիկներով այս տիկինն է՝ Ծովինար Մովսիսյանը։
Եկեք հարց տանք տիկնոջը. ի՞նչ եղավ, ո՞վ զանգեց կամ ո՞վ ստիպեց, կամ միգուցե Ձեր սեփական կամքո՞վ որոշեցիք մաքրել այդ պատը ընկած ՀԵՐՈՍՆԵՐԻ նկարներից։
Ժամանակը գնաց, տիկի՛ն։

Հռիփսիմե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ