Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.04.2026 | 22:00
Խաղաղությամբ Քո, Հոգի Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, որ վեր է բոլոր մտքերից և խորհուրդներից,
մխիթարիր Քո ծառաների անձերը` ընդունելով մեր աղաչանքները։
Քո բարերարությամբ հեռացրու մեզանից մեր հանցանքների պատուհասի ցասումը։
Ներիր և լսիր մեզ, քավիր և ներիր մեր մեղքերը, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Միածին Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ