Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Լավ ղեկավարի դեպքում պետությունն ապրում ու հզորանում է, վատի դեպքում՝ թուլանում և վերանում

Լավ ղեկավարի դեպքում պետությունն ապրում ու հզորանում է, վատի դեպքում՝ թուլանում և վերանում
13.09.2026 | 19:05

Պետության ղեկավարի մասին

Պետությունը դադարում է լինել պետություն, երբ նրա ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին, խմբակայինին կամ անցողիկ քաղաքականին։

Պետության ղեկավարը կարող է սխալվել, կարող է դժվար որոշումներ ընդունել և նույնիսկ կրել դրանց քաղաքական հետևանքները, բայց նա իրավունք չունի պետության երկարաժամկետ շահը զոհաբերել հանուն իր իշխանության պահպանման կամ քաղաքական պահի պահանջների։

Յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է, պաշտոնը՝ անցողիկ, իսկ քաղաքական հաղթանակը՝ փոփոխական: Պետությունն է միայն մնայուն, որը լավ ղեկավարի դեպքում ապրում և հզորանում է, իսկ վատի դեպքում՝ թուլանում և վերանում։

Աշխարհը նման օրինակների պակաս չունի, որոնցից մեկն էլ, թերևս, մեր այսօրվա վիճակն է:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 84

Մեկնաբանություններ