Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան...
Բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեսարանների մարդ է։ Նրա համար քաղաքականությունը ոչ թե պետական կառավարում է, այլ անընդհատ բեմադրվող դրամատիկ շոու, որտեղ ինքը մշտապես գլխավոր դերակատարն է...
Քաղաքական կրկեսով կարելի է իշխանություն պահել, այն էլ՝ ժամանակավոր, բայց ոչ պետություն։ Քաղաքական կրկեսի մշտական ակտիվությունը խոսում է այն մասին, որ համակարգը սնանկ է, ծրագիր չունի, ուժ չունի, պարտք վերցնում՝ օր է մաշում...
«Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից» (ն. փ.):
Գրո՛ղը տանի, որքա՜ն է անկեղծ այս... (ձեր մտքինը)...
Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարության կողմից կարելի է միայն ողջունել։ Սակայն կցանկանայի, որ մեր ժողովրդի ողբերգությունը չօգտագործվի որպես քաղաքական ճնշման գործիք՝ հարմար առիթի դեպքում...
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...