«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում

Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում
01.11.2026 | 17:26


Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ -ի, այլ տեղական գործիչների ու իրավապահ մարմինների ձեռքբերումն է։
Գորիսում, օրինակ, մարդիկ 93.6% տվեցին Առուշ Առուշանյանին, ոչ թե ՔՊ -ին, որտեղ որևէ հեղինակություն չունի գործող իշխանությունը։ Առուշին սիրում են Սյունիքում, և բնականաբար մարդիկ պիտի ձայն տային նրան, ինչից շահեց ՔՊ -ն։
Նույնկերպ Մարտունիում ՔՊ -ի ստացած 67.6% ձայների մեծ մասը գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանին են տվել։ Բոլոր դեպքերում նա քիչ թե շատ մարդավարի վարքագիծ է դրսևորում, գուցե տակից է բյուջեն թալանում, բայց արտաքուստ այլ դեմքով է, իսկ ՔՊ -ի Մարտունու մյուս ներկայացուցիչները ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ էլ իրենց կորցրել են, հեղինակություն չեն վայելում, ավելին' աչքի են ընկնում կոռումպացված վարքագծով։
Մյուս բոլոր վայրերում էլ նույն վիճակն է։ Համատարած անձնավորված ընտրություն է համայնքներում, և մարդկանց հետաքրքիր չէ, թե ով ինչ կուսակցություն է ներկայացնում։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունը աչքի ընկավ չափազանց ցածր մասնակցությամբ, ինչը նշանակում է, որ մարդիկ մի կողմից վախեցած են հետապնդումներից, մյուս կողմից նաև հետաքրքրված չեն ՏԻՄ կառավարմամբ և չեն վստահում որևէ մեկին։ 40% մասնակցության պարագայում չի կարելի համարել, թե բնակիչները 80 կամ 90% ձայն են տվել ՔՊ -ին։ Մարդկանց հետաքրքրում է, որ իրենց ծանոթ կամ վստահելի անձը լինի համայքնապետ, իսկ թե որ կուսակցության մեջ կլինի, մեծ հաշվով թքած ունեն։
Դա իհարկե, վատ է, քանի որ չկա պետական մտածողություն, չկա այն գիտակցումը, որ գյուղն ու քաղաքն էլ պետության հիմքերում են։ Բայց դա է մեր գաղափարազուրկ և նյութապաշտ, անձնակենտրոն իրականությունը։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ