Կարսը 1639 թ․ Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով Սեֆյան Պարսկաստանից անջատվում և մտնում է Օսմանյան կայսրության մեջ:
- 19 -րդ դարում, ռուսները 3 անգամ գրավել են Կարսը: Վերջինը՝ 1877-1878թթ. ռուս -թուրքական պատերազմի ժամանակ:
1878 թ դեկտեմբերի 27 - ին, Ալեքսանդր 2-րդի հրամանագրով ստեղծվում է Կարսի մարզը, տարածքը՝ 18. 646,6 քառակուսի կմ:
- 1918 թ. մարտի 3 -ին, Բրեստ - Լիտովսկի պայմանագրով, Ռուսաստանը Կարսի մարզը զիջել է թուրքերին:
-1918 թ․ Բաթումի պայմանագրով նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Կարսի մարզից, հօգուտ Թուրքիայի:
- 1919 թ․ ապրիլին անգլիացիների պահանջով թուրքերը հեռացել են Կարսի մարզից:
Մեկ ամիս անց, մայիսին, անգլիացիները հեռացել են Կարսից ու Կարսի մարզը հանձնել Հայաստանի Հանրապետությանը:
- 1920 թ հոկտեմբերի վերջին առանց դիմադրության Հայաստանի Հանրապետությունը Կարսի մարզն ու Կարս քաղաքը հանձնում է քեմալական թուրքերին:
- 1920 թ. դեկտեմբերի 2 - ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, Հայաստանի Հանրապետությունը երկրորդ անգամ, պայմանագրային փաստաթղթավորմամբ, հրաժարվում է Կարսի մարզից :
- 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսի մարզը մնաց թուրքերին:
- 1945 թ․ օգոստոսի 4-ին, Ստալինի հրամանով, սովետական զորքերը անցնում են սովետա -թուրքական սահմանը, Կարսի մարզը գրավելու նպատակով:
ԱՄՆ -ի նախագահ Տրումենի հրամանով ատոմային ռումբեր նետվեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա և պահանջեցին Ստալինից զորքերը հանել Թուրքիայի տարածքից:
Ինչ եք կարծում, տեղին ու արդարացվա՞ծ է այն պնդումը, թե ռուսները ծախեցին մեր հողերը։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ