ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Փորձում են խթանել ՀՀ-ում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը

Փորձում են խթանել ՀՀ-ում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը
10.10.2013 | 15:26

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունենում ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում իրականացվող «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» (PICQA) եռամյա դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովը կազմակերպել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնը:
Համաժողովի նպատակն է ներկայացնել ծրագրի արդյունքները և քննարկել տարածաշրջանում որակի ապահովման ցանցի ստեղծման գործիքները և պահպանման հնարավորությունները:
Միջոցառումը կհամախմբի «Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը» (PICQA) դրամաշնորհային ծրագրի բոլոր գործընկերներին, ինչպես նաև ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, որակի ապահովման փորձագետների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման գործընթացներում ներգրավված անձանց, մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտի այլ շահակիցների:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան նաև մասնագիտական կրթության ոլորտի այլ շահակիցներ Հայաստանից, Վրաստանից և Եվրոպայից:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում և Վրաստանում մասնագիտական կրթության որակը և խթանել համապատասխանությունը եվրոպական մակարդակում։

Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ