ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

ՈՒ՞մ եք ինֆուզորիայի տեղ դնում

ՈՒ՞մ եք ինֆուզորիայի տեղ դնում
15.01.2026 | 11:56

Ցանկացած դպրոց կամ մանկապարտեզ մի քանի հազար դոլարով կվերանորոգվի։ ՈՒթ տարում ութ հատ դպրոց ու մանկապարտեզ են վերանորոգել, ութ հարյուր հազար անգամ աչքներս են խոթում։

Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլն օրական շուրջ 3 միլիոն դոլարով է ավելացնում պետական պարտքը։

ՈՒ՞մ եք ինֆուզորիայի տեղ դնում։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ