Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Բ Կաթողիկոսին, հայերը դեռ կոմայի մե՞ջ կմնան

Եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Բ Կաթողիկոսին, հայերը դեռ կոմայի մե՞ջ կմնան
05.08.2026 | 12:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնում է թույլատրելի բոլոր կարմիր գծերը՝ գերազանցելով իր իշխանության բոլոր սահմանափակումները։

Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ և Սահմանադրության մի շարք դրույթներ։ Այդուհանդերձ, մեծ թվով հայերի ուղարկել են բանտ՝ ոչ թե օրենքը խախտելու, այլ պարզապես նրա հետ համաձայն չլինելու համար․ մի հիմնարար իրավունք, որով պետք է վայելեն բոլոր քաղաքացիները դեմոկրատական (ժողովրդավարական) պետությունում։

Փաշինյանը հստակ հասկացրել է, որ օրենքներն իր վրա չեն տարածվում։ Նա կարող է խախտել ցանկացած օրենք, և ոչ մի դատավոր չի կարող նրան կանգնեցնել, ինչպես ինքն հպարտորեն հայտարարել է։

2018 թվականին իշխանությունը զավթելուց ի վեր Փաշինյանը դաժանորեն հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա ղեկավարության վրա։ Հակառակ նրան, որ նա հաճախ մեջբերում է Սուրբ Գիրքը, նրան պատասխանել են Երկրորդ Օրինաց 6:16-ով․ «Փորձության մի՛ ենթարկիր քո Տեր Աստծուն»։

Թեև արդեն բազմաթիվ տարիներ գոյություն ունի չհաստատված շշուկ այն մասին, թե Գարեգին Բ Կաթողիկոսը երեխա է ունեցել, Փաշինյանը սպասեց յոթ տարի (իշխանության գալուց հետո), որպեսզի օգտագործի այդ շշուկը, երբ դա համապատասխանեց իր նեղ քաղաքական նպատակներին։ Ավելի քան մեկ տարի նա փորձում էր Facebook-ի իր պոստերում օգտագործել դա, որպեսզի կաթողիկոսին ստիպի հրաժարական տալ և որոշի, թե ով պետք է դառնա հաջորդ կաթողիկոսը։ Դա իր գործը չէ։

Բնականաբար, այս բոլոր ջանքերը Հայաստանի Սահմանադրության ակնհայտ խախտումներ են, որը կոչ է անում Եկեղեցու և պետության անջատման։ Բայց քանի որ Փաշինյանը հաստատել է մեկ անձի ավտորիտար հսկողություն, նա շարունակում է փորձել պարտադրել իր կամքը։ Հունվարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներից կազմված կոմիտեն պաշտոնանկ արեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Փաշինյանը կոչ արեց Սարոյանին արհամարհել Եկեղեցու ներքին որոշումը և հայց ներկայացնել՝ իր հեռացումը արգելափակելու համար։ Եկեղեցական ղեկավարությունն այնուհետև հեռացրեց նրան հունվարի 27-ին։

Կաթողիկոսի և վեց այլ եպիսկոպոսների դատական քննությունը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածնի) դատարանում։ Սա առաջին անգամն է, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը քրեական մեղադրանք է ներկայացրել Գարեգին Կաթողիկոսի դեմ։ Դարերի ընթացքում ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Ցարական Ռուսաստանը երբեք դատական մեղադրանքներ չեն առաջադրել կաթողիկոսների դեմ։ Միակ բացառությունը եղել է Խորեն Ե Կաթողիկոսի սպանությունը, որը կատարեցին սովետները (խորհրդայինները) 1938 թվականի ապրիլի 6-ին։

Կաթողիկոսին դատարան քաշ տալը ապօրինի գործողություն է և Փաշինյանի հակաօրինական իշխանության կողմից պաշտոնեական դիրքի բացահայտ չարաշահում։ Հայերն ավելի քան 1700 տարի հպարտությամբ ասում են, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը։ Այդուհանդերձ, նրանց սեփական կառավարությունը շարունակում է հարվածել կաթողիկոսին՝ նույնիսկ նրան բանտ նստեցնելու սպառնալիքով։

Փաշինյանի կառավարությունը վերջին ութ տարիների ընթացքում կատարել է մի շարք աննախադեպ հակաեկեղեցական գործողություններ․ — 2018 թվականին նա չեղարկեց դիվանագիտական անձնագրերը հոգևորականության ղեկավարների համար։ — Նա հանեց «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից։ — 2024 թվականին նա դադարեցրեց բանտերում կցված հոգևորականների (կապելանների) ծառայությունը։ — Դադարեցրեց հոգևորականների ծառայությունը Զինված ուժերում։ — Նախատեսում է բռնագանձել Եկեղեցու բոլոր շենքերն ու գույքը։ — Նրա անվտանգության ուժերը շտուրմով մտան Սուրբ Էջմիածնի տարածք՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։ — Ձերբակալեց և բանտարկեց մի քանի բարձրաստիճան քահանաների՝ կեղծ մեղադրանքներով։ — Խորհրդարանի կանոնակարգի խախտմամբ՝ իշխանությունները թույլ չտվեցին Կաթողիկոսին աղոթք հնչեցնել 2026 թվականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։ — Հավաքեց հարյուր հազարավոր դոլարների հարկեր ու տույժեր Եկեղեցուց՝ հավատացյալների գնած մոմերի համար, թեև Եկեղեցին ոչ առևտրային կազմակերպություն է, և մոմ գնողները նվիրատվություն են կատարում։

Դատավոր Հակոբ Մանուկյանը պետք է չեղարկի Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված մեղադրանքները օգոստոսի 7-ին, որպեսզի չդառնա Փաշինյանի ապօրինի գործողությունների հանցակիցը։ Հակառակ դեպքում, դատավոր Մանուկյանը կդառնա միջազգային ծաղրի առարկա, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ի վերջո վճռի, որ նրա վճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրությունը։

Մինչդեռ, հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում պետք է արթնանան իրենց երկարատև հնազանդության վիճակից և բարձրացնեն իրենց ձայնը ի նշան բողոքի։ Եթե նրանք շարունակեն լռել նույնիսկ այն բանից հետո, երբ Կաթողիկոսին ձերբակալեն ու բանտարկեն, ապա նրանք արժանի չեն ունենալու ոչ Եկեղեցի, ոչ Հայրենիք։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Horizon Media - Հորիզոն Մեդիա

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ